ԵՐԱՆՈՒՀԻ ՍՏԵՓԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ


Ծնվել է 1985 թվականին Վանաձոր քաղաքում։

Կրթություն

2002 թվականից մինչև 2007 թվականը սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը։

2009 թվականին սովորել է Վիադրինայի համալսարանի (Գերմանիա, Ֆրանկֆուրտ (Օդեր)) ամառային դպրոցում («Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ»)։

2019 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (Պետական կառավարման ակադեմիա)։

 

Աշխատանքային փորձ

 

2006-2007 թթ․ եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռեֆերենտը:

2007-2009 թթ․ եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման բաժնի մասնագետ-իրավաբան:

2008 – 2011 թթ․ դասավանդել է Երևանի «Մանց» համալսարանում:

2009 – 2012 թթ․ եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման բաժնի ավագ մասնագետ:

2012 – 2013 թթ․ եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների վարչության քաղաքացիական, քաղաքական և տնտեսական իրավունքների վերականգնման բաժնի պետ:

2013 – 2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի պաշտոնը:

2014-2015 թթ․ եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Բռնությունների կանխարգելման վարչության պետ:

2015-2016 թթ․ զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալի պաշտոնը:

2016-2021 թթ․ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, եղել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի մի շարք ծրագրերի փորձագետ և համակարգող, այդ թվում՝ «Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող թիրախային հարձակումների, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների փաստագրում ու վերլուծություն», «Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում՝ դատական պրակտիկայի մշտադիտարկման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով արձանագրված համակարգային խնդիրների վերհանման միջոցով», ՀՀ – ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում (քրեական և քրեական դատավարության օրենսդրության, ընտրական օրենսդրության բարեփոխումների, հավաքների ազատության, ԶԼՄ-ի, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում) և այլն:

2020 թվականից մինչ օրս «Մանց» համալսարանի գիտական խորհրդի քարտուղար է:

2021-2022 թթ․ դասավանդել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

2021-2022 թթ․ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

2022 թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել