ԵԼԵՆԱ ՎԱՐԴԳԵՍԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ010 494807260


Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում:

Կրթություն.

2005-2009 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2010-2012 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում:

Աշխատանքային փորձ.

2010 թվականին աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստերի քարտուղարի, այնուհետև Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոններում:

2010-2012 թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետի պաշտոնում:

2012-2017 թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2017-2019 թթ. աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2019թ.-ին ուսումնառության է անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում:

2019-2021թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2021 թվականի հուլիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամունսացած է, ունի մեկ որդի: