ԴԻԱՆԱ ՌՈՄԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ010494815402
Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
2007 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 2008 թվականին նույն համալսարանում ստացել է միջազգային գործարարային իրավունքի մասնագետի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ:
2009 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
2017 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2008 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում` որպես կրտսեր մասնագետ:
2009 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի օգնական:
ԲԴԽ-30-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022թ. օգոստոսի 8-ի ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-222-Ա որոշմամբ նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
Կոնտակտային տվյալ
d.hovhannisyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու