ԴԱՎԻԹ ՆՈՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ0282 22595
Ծնվել է 1985 թվականի մայիսի 31-ին, Երևան քաղաքում:
Կրթություն.
2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
01.11.2008-01.07.2009թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ որպես ավագ լաբորանտ:
01.09.2009-01.07.2010թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ որպես լաբորանտ:
01.09.2010-30.12.2010թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ որպես լաբորանտ:
01.08.2010-29.02.2012թթ. աշխատել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան:
02.04.2012-03.07.2012թթ. աշխատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
20.07.2012-31.10.2012թթ. աշխատել է «Պիկասսո» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
01.11.2012-01.07.2014թթ. աշխատել է «ՍԹ ՎԻՓ ԻՆԴԱՍԹՐԻ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
01.03.2013-16.09.2013թթ. աշխատել է Անիկ Թադևոսյան Ա/Ձ-ում՝ որպես զբոսաշրջային գործունեության կառավարիչ:
16.09.2013-31.07.2014թթ. աշխատել է Անիկ Թադևոսյան Ա/Ձ-ում՝ որպես իրավաբան:
01.02.2014-24.05.2018թթ. աշխատել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի գործադիր տնօրեն:
01.09.2014-17.01.2017թթ. աշխատել է «ԴԻ ԷՍ ԷՆ Քոնսալթինգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, գլխավոր իրավաբան:
18.01.2017-23.05.2018թթ. աշխատել է Փաստաբանների պալատ Հանրային պաշտպանի գրասենյակ՝ որպես ղեկավարի օգնական:
24.05.2018-30.05.2019թթ. աշխատել է Սփյուռքի նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ:
04.03.2020-07.06.2021թթ. աշխատել է «ԴԻ ԹԻ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն և գլխավոր իրավաբան:
2023թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-300-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու