ԴԱՎԻԹ ԱՐՄԵՆԻ ՕՀԱՆՅԱՆ0285 20004


Ծնվել է 1992թ. հունիսի 19-ին  Երևան քաղաքում:

Կրթություն.
1998-2008թթ. սովորել և ավարտել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան  թիվ 196 միջնակարգ դպրոցը:
2009-2013թթ. սովորել և ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան, ստացել է բակալավրի աստիճան: 2014-2016թթ. սովորել և ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրան, ստացել է մագիստրոսի աստիճան:
2017-2021թթ. սովորել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ասպիրանտուրան (թեմա՝ Քաղաքացիաիրավական պայմանագրի մեկնաբանման արդի հիմնախնդիրները):
28.02.2022թ. Բարձրագույն որակավորման կոմիտեի Իրավագիտություն (001) մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2022-2023թ. հանդիսացել է ՀՀ փաստաբանների դպրոցի ունկնկդիր։
28.02.2023թ. ստացել է փաստաբանական գործունեության  N3370 արտոնագիրը։ 2023թ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

2012 օգոստոսին մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) կազմակերպած մրցույթին (Մինսկ, Բելառուս  )

2019թ․ հուլիսին մասնակցել է Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) կողմից կազմակերպված Train the trainers վերապատրաստման դասընթացին (Նիկոսիա, Կիպրոս)։

2019թ․ սեպտեմբերին մասնակցել է Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) կողմից կազմակերպված Train the trainers վերապատրաստման դասընթացին (Սալոնիկ, Հունաստան)։

2021թ․ դեկտեմբերին մասնակցել է ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված պարեկային ծառայության ծառայողների վերապատրաստման ծրագրին, (Վիչիտա, Կանզաս, ԱՄՆ)։

Աշխատանքային փորձ.

30.07.2013-01.09.2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում՝ որպես իրավախորհրդատու:

22.06.2016-22.08.2018թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում՝ որպես ուսումնական ասիստենտ:

22.08.2018-02.04.2019թ. աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում՝ որպես դասախոս:

02.04.2019-07.07.2021թ. աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում՝ որպես ավագ դասախոս:

07.07.2021թ.-ից 08.01.2024թ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալի, ինքը և մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետի պաշտոնը։

08.01.2024թ.-ից 22.04.2024թ. զբաղեցրել էՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալի, ինքը և մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության  վարչության պետի պաշտոնը։

27.03.2024թ. ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-95-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ունի ոստիկանության  փոխգնդապետի կոչում։
ՀՀ ոստիկանապետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով ( Մակարով տեսակի ատրճանակով)։

Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 18.03.2022թ. հրամանագրով պարգևատրվել է  երախտագիտության մեդալով:
Գիտական հոդվածներ.

Հեղինակ է երկու տասնյակ գիտական հոդվածների։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Ամուսնացած չէ:

 

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել