ԳԵՎՈՐԳ ՎԱՆԻԿԻ ԳՅՈԶԱԼՅԱՆ


Կենսագրություն.

Ծնվել է  1980 թվականի մայիսի 27-ին ք․ Երևանում։

1997 թվականին  ավարտել է  Երևանի թիվ 160 միջնակարգ դպրոցը:

2005 թվականին ավարտել է Երևանի Մովսես Խորենացու անվան  համալսարանի իրավագիտության  ֆակուլտետի բակալավրիատը։

2007 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

 

Աշխատանքային փորձ.

05.05.2003-01.02.2004թթ. աշխատել է «Պրեզումպցիա» ՍՊԸ իրավաբանական ծառայությունում՝ որպես իրավաբան, այնուհետև գործադիր տնօրեն։

01.02.2004-31.01.2007թթ. հանդիսացել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան-դասախոս։

18.09.2006-23.04.2007թթ. աշխատել է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ՍՊԸ-ում՝ որպես կրտսեր իրավախորհրդատու։

25.04.2007-15.01.2008թթ. աշխատել է Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության ֆինանսական համակարգի վերահսկողության իրավական սպասարկման երկրորդ բաժնում՝ որպես իրավախորհրդատու։

16.01.2008-18.09.2012թթ. աշխատել է «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում՝ որպես իրավաբան։

01.04.2011-02.04.2013թթ. հիմնել է «Գևորգ Գյոզալյան» փաստաբանական գրասենյակը և իրականացրել է փաստաբանական գործունեություն։

02.04.2013-01.06.2019թթ. հանդիսացել է «Գյոզալյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի  տնօրեն։

2013 թվականից մինչև 2016 թվականն դասավանդել է Փաստաբանական դպրոցում:

2011 թվականից մինչև 2017 թվականն հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ։

02.03.2020-30.06.2020թթ. աշխատել է  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության իրավական ապահովման բաժնում՝ որպես բաժնի վարիչ։

01.06.2019 թվականից մինչ 04.07.2022թվականը աշխատել է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում՝ որպես դատավարական գործերով ավագ գործընկեր:

04.07.2022 թվականից հանդիսանում է Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր:

 

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Կոնտակտային տվյալ.

g.gyozalyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել