
Գրիգոր Դավթի Հարությունյան0282 23224
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 22-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա գյուղում։
Կրթություն.
1994-2004թթ. – Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց,
2004-2008թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան,
2010-2013թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, իրավագիտության մագիստրոսի աստիճան,
2015–2016թթ․- Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց՝ քաղաքացիական (վարչական) մասնագիտացմամբ՝ ստանալով Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի ավարտական հավաստագիր,
2023-2024թթ. – Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիա:
Աշխատանքային փորձ.
11․12․2013-14․03․2014թթ․- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչություն՝ որպես ստաժյոր,
14․03․2014-03․06․2014թթ․- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչություն՝ որպես փորձագետ,
07․08․2014-03․04․2017թթ․- Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ՝ որպես դատավորի օգնական,
02․05․2017-03․07․2018թթ․- «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն՝ որպես իրավապայմանագրային բաժնի իրավախորհրդատու,
06․07․2018-25․12․2021թթ․- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան՝ որպես աշխատակազմի քարտուղար,
01․03․2022-21․08․2022թթ․- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան՝ որպես աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար,
22․08․2022-20․11․2024թթ․- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան՝ որպես աշխատակազմի քարտուղար,
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի ՆՀ-361-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տվյալներ.
2008-2010թթ. զորակոչվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության,
19.11.2018թ. – շնորհվել է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած չէ։
grigor.harutyunyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու