ԳՈՌ ՎԱՀԵԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ010494815429


Ծնվել է 1987 թվականին, քաղաք Երևանում:

 

Կրթություն

2004 թվականից 2008 թվականը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2015 թվականից 2016 թվականը սովորել և ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:

2016 թվականին ստացել է ՀՀ փաստաբանական գործունեության արտոնագիր: 2018 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

 

Աշխատանքային փորձ

2011 թվականից 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:

2016 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2016 թվականից 2019 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ:

2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-9-Ո-34 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՀ-45-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021թ. հուլիսի 14-ի ՆՀ-172-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

2023թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-176-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

2023թ. դեկտեմբերի 6 -ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-384-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ

2008 թվականից 2010 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

Կոնտակտային տվյալ

gor.harutyunyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել