ԳՈՌ ԳԱՌՆԻԿԻ ՄԻՆԱՍՅԱՆ0252 24381


Ծնվել է 1984 թվականին, քաղաք Երևանում:

 

Կրթություն

2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը:

2006 թվականին ավարտել է է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:

2008 թվականին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը՝

իրավագիտություն մասնագիտությամբ:

2018 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

 

Աշխատանքային փորձ

2002 թվականից 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում ՝ որպես արխիվապահ:

2006 թվականից 2007 թվականն աշխատել է «Էներջի կոմպլեքս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

2007 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության, արարողակարգի և տեղեկատվության վարչությունում՝ որպես միջազգային համագործակցության հարցերով մասնագետ:

2009 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական, ապա՝ ավագ օգնական:

2013 թվականին մասնակցել է Անցումային երկրների իրավաբանների վերապատրաստման դասընթացին Բեռլինում՝ Հերթիի կառավարման դպրոցում։

2019 թվականի հունվարի 21-ի ԲԴԽ-4-Ո-16 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի հունվարի 23-ի ՆՀ-27-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2022 թվականի փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-37-Ա հրամանագրով  նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ

g.minasyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել