
Գոռ Արամի Գասպարյան
Ծնվել է 1995 թվականի հունվարի 4-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում
Կրթություն
2001-2012 թվականներին սովորել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցում:
2012-2013 թվականներին սովորել է Գորիսի պետական համալսարանում, այնուհետև՝ 2015-2019 թվականներին, ուսումս շարունակել է Երևանի Գլաձոր համալսարանում և ավարտել իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան:
2019-2022 թվականներին սովորել է Գորիսի պետական համալսարանում և ավարտել հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան:
2020 թվականին մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման ստուգմանը, իսկ արդյունքում՝ որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն և համապատասխան որոշմամբ ընդգրկվել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:
2020 թվականին սովորել է ՀՀ արդարադատության ակադեմիայում և ավարտել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
2023 թվականին սովորել է ՀՀ փաստաբանական ակադեմիայում և ստացել փաստաբանական գործունեության՝ թիվ 3474 արտոնագիրը: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 12.12.2023թ., թիվ 26/6-Ա որոշմամբ՝ փաստաբանական գործունեության՝ թիվ 3474 արտոնագրի գործողությունը 2023թ. դեկտեմբերի 8-ից կասեցվել է՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, իսկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 15.12.2023թ., թիվ 360-Ա որոշմամբ՝ ժամանակավորապես հանվել է փաստաբանների ցուցակից:
Աշխատանքային փորձ
07.07.2016թ. մինչև 18.01.2019թ. աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավարի ժամանակավոր պաշտոնակատար:
09.01.2020թ․ մինչև 01.06.2020թ. աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես նույն դատարան գործուղղված՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական:
01.06.2020թ. մինչ 01.03.2023թ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
01.03.2023թ. մինչ 02.07.2024թ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 01.07.2024թ., թիվ ՆՀ-200-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2013-2015 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած չէ:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու