ԳԵՎՈՐԳ ՄԻՔԱՅԵԼԻ ՍՈՍՅԱՆ+374 10 494807271


Ծնվել է 1981 թվականին քաղաք Երևանում:

 

Կրթություն

2007 թվականին ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը` իրավագետի որակավորմամբ:

2011 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան:

 

Աշխատանքային փորձ

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա տարածքային կենտրոնում` որպես իրավախորհրդատու:

2007 թվականից մինչև .2008 թվականն աշխատել է նույն տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնում` որպես առաջատար մասնագետ:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատավորի օգնական:

2009 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես դատավորի օգնական:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

 

 

Կոնտակտային տվյալ

g.sosyan@court.am