ԳԱՐԻԿ ԱՐԹՈՒՐԻ ԱԲԵԼՅԱՆ0284 25898


Ծնվել է 1993 թվականի փետրվարի 23-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Կրթություն.

2010 թվականին ավարտել է Գորիսի թիվ 2 դպրոցը:

2011-2013 թվականներին ծառայել է Զինված ուժերում:

2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2018 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝  գերազանց առաջադիմությամբ։

2023 թվականից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ:

Աշխատանքային փորձ.

04.08.2016-13.09.2018թթ. աշխատել է Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

15.10.2018-15.12.2018թթ. աշխատել է ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում՝ որպես կարճաժամկետ փորձագետ։

18.11.2019-15.09.2020թթ. աշխատել է Սյունիքի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

15.09.2020-11.02.2021թթ. աշխատել է Սյունիքի մարզի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ

11.02.2021-18.03.2021թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ:

18.03.2021-07.02.2022թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

07.02.2022-31.03.2022թթ. աշխատել է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնում՝ որպես փորձագետ:

01.04.2022-2023 թթ. աշխատել է Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչությունում՝ որպես պետ:

06.07.20223 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-228-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է:

Կոնտակտային տվյալ.

g.abelyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել