Բարսեղ Արագածի Մուրադյան0322 24033


Ծնվել է 1986 թվականի ապրիլի 24-ին՝ Վանաձոր (Կիրովական) քաղաքում,

2003 թվականին ավարտել է Վանաձորի թիվ 29 միջնակարգ դպրոցը,

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,

2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում,

2010 թվականի ապրիլի 6-ից 2014 թվականի սեպտեմբերի 19-ը աշխատել է ՀՀ ոստիկանությունում՝ զբաղեցնելով քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի պաշտոնը,

2014 թվականի սեպտեմբերի 19-ից 2020 թվականի հուլիսի 3-ը աշխատել է ՀՀ քննչական կոմիտեում՝ զբաղեցնելով Լոռու մարզային քննչական վարչության քննիչի, այնուհետև՝ ավագ քննիչի, ՀԿԳ քննիչի և ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնները,

2020 թվականի հուլիսի 3-ից 2023 թվականի փետրվարի 21-ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ զբաղեցնելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնը,

2023 թվականին ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը,

2023 թվականի նոյեմբերի 21-ից 2024 թվականի մայիսի 8-ը աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես դատավորի օգնական,

2024 թվականի մայիսի 8-ից 2024 թվականի նոյեմբերի 18-ը աշխատել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական,

ՀՀ նախագահի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՆՀ-359-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

ամուրի է, ունի մեկ որդի:

b.muradyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել