ԱՐՏԱՎԱԶԴ ՆՈՐԱՅՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ0264 21351


Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 27-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Կրթություն

2012 թվականին ավարտել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «թիվ 5» միջնակարգ դպրոցը։

2018 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2020 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։

 

Աշխատանքային փորձ

2018-2023թթ. աշխատել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2023թ. մարտի 23-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-105-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

2012 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերը ծառայել է ՊԲ N զորամասում՝ իրականացնելով մարտական հերթապահություն։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: