ԱՐՏԱԿ ՀԱՅԿԱԶԻ ԶԵՅՆԱԼՅԱՆ+37411588181174


Ծնվել է 1969 թվականին սեպտեմբերի 9-ին Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2009 թվականինավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2002 թվականինթվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ստացել է պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է:

1999 թվականինավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան, վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ:

1996 թվականինավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

Աշխատանք

  • 2025 թվականի հունիսի 19-ին
    Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:
  • 17.09.2023-19․06․2025 թթ․
    եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
  • 17.12.2020-24.06.2025թթ.
    աշխատել է որպես անհատ ձեռնարկատեր-իրավաբան։
  • 15.06.2019-12.2020 թթ․
    աշխատել է «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակ ՍՊԸ-ում:
  • 17.06.2019-2020 թթ․
    կամավոր աշխատել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան:
  • 12.05.2018-12.06.2019 թթ․
    եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
  • 2017-2018 թթ.
    եղել է ՀՀ Ազգային ժողովի VI գումարման պատգամավոր:
  • 2001-2017 թթ․
    եղել է «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարը:
  • 2014-2017 թթ․
    աշխատել է որպես անհատ ձեռնարկատեր-իրավաբան:
  • 1998-2001 թթ․
    եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
  • 1986-1998 թթ․
    աշխատել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում՝ որպես սանիտար, բուժեղբայր, բժիշկ:
  • 2000-2001 թթ․
    ղեկավարել է «Ժողովրդագրական-առողջապահական հետազոտություն» ծրագիրն իրականացնող ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ «Ընտանիքի առողջության պահպանման հաղորդակցության ծրագիրը» իրականացնող Ջոնս Հոփկինս համալսարանի Բնակչության հետ հաղորդակցման ծառայությունների Հայաստանի մասնաճյուղի հետ
  • 2000 թ․
    ղեկավարել է ՀՀ Կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի առողջապահության, հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակության ապրանքների վերագնահատող հանրապետական հանձնաժողովները:
  • 1999թ., 2003թ., 2007թ., 2017թ., 2018թ., 2021թ.
    ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվել է պատգամավորության թեկնածու` համամասնական ընտրակարգով:
  • 2009թ., 2018թ.
    Երևան քաղաքի ավագանու ընտրություններում առաջադրվել է ավագանու թեկնածու:
  • 2010 թ․
    նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել