ԱՐՄԻԴԱ ԱՐՄԵՆԻ ՈՍԿԱՆՅԱՆ010494815405


Ծնվել է 1986 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանում քաղաքում։

 

Կրթություն

2007 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։

2009 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։

2017 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

 

Աշխատանքային փորձ

2009 թվականից 2010 թվականն աշխատել է «Մեգա Ալյանս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

2010 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի գործավար։

2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2012 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ։

2014 թվականից 2017 թվականն աշխատել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի գիտա-հետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա՝ բաժնի պետ։

2014 թվականից 2016 թվականը դասավանդել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում։

2017 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես մասնագետ:

2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-46 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 13-ի ՆՀ-367-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-126 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ ՆՀ-187-Ա հրամանով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-216-Ա որոշմամբ նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Կոնտակտային տվյալ

a.voskanyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել