ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ԲԵԿԹԱՇՅԱՆ +37410 49-48-03 120


Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:

 

Կրթություն

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

 

Աշխատանքային փորձ

1999 թվականին նշանակվել է Արարատի մարզի դատախազության քննիչ:

2003 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:

2005 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ:

2007 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ:

2007թվականից 2014թվականը աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի մարտի 20-ի ՀՀ նախագահի ՆՀ-40Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

2018 թվականի ապրիլի ամսից մինչև 2019 թվականի հունիս ամիսը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

ԲԴԽ-55-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

1990 թվականից մինչև 1992 թվականը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 6-ին պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», իսկ 2004 թվականի սեպտեմբերի 20-ին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալներով:

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

 

Կոնտակտային տվյալ

a.bektashyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել