ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՊՈՂՈՍՅԱՆ032241506


Ծնվել է 1989 թվականի հունվարի 24-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում:

2006թ. ավարտել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը:

2011թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2011-2013 թթ. ծառայել եմ ԼՂՀ պաշտպանության բանակում:

2014թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայի դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

23.02.2015 թվականից աշխատել է ՀՀ դատախազության համակարգում, զբաղեցրել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնը:

20.10.2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

23.03.2023 թվականին  ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ գլխավոր դատախազի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 220-Ա հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով։

ՀՀ գլխավոր դատախազի 2017 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 274-Ա հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով։

ՀՀ գլխավոր դատախազի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 416-Ա հրամանով պարգևատրվել է «ՀՀ դատախազության 100-ամյակ հոբելյանական մեդալով»։

ՀՀ գլխավոր դատախազի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 185-Ա հրամանով արտահերթ շնորհվել է արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։

ՀՀ գլխավոր դատախազի 2021 թվականի հունիսի 25-ի թիվ 202-Ա հրամանով պարգևատրվել է «ՀՀ դատախազություն» կրծքանշանով և շնորհակալագրով։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: