ԱՐՄԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ010494815417


Ծնվել է 1989 թվականին, քաղաք Երևանում:

      

Կրթություն

2005-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավարիատը (գերազանցության դիպլոմով), իսկ 2009-2011 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցությամբ)։

2011-2014թթ. սովորել և ավարտել է Եվրոպական կրթական և տարածաշրջանային ակադեմիայի ասպիրանտուրան։

 

Գիտական աստիճան, գիտական գործունեություն

ԵՊՀ-ում գործող՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ իրավագիտություն-001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերջնական դատավարական որոշումների վերանայման հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում» վերտառությամբ թեմայով։

Դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Կարդացվող դասընթացներն են՝ «ՀՀ քրեական դատավարություն», ՀՀ արդարադատության համակարգը»։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Երկու մենագրության, երկու դասագրքերի, մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։

ԵՊՀ իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի (թվանիշը՝ ԺԲ.00.04) անդամ։

 

Աշխատանքային գործունեություն

2010-2014թթ. աշխատել է Կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ 2010-2012թթ.-ին՝ որպես փորձագետ, 2012-2014թթ.-ին՝ որպես առաջատար մասնագետ, իսկ 2014 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում՝ որպես գլխավոր մասնագետ:

2014 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2019 թվականի փետրվար ամիսը աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։ 2019 թվականի փետրվար ամսին աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ որպես իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ։

Նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 26-ի ՆՀ-49-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Վարչապետի՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի N 1162-Ա որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։

2022 թվականի մայիս ամսից մինչև օգոստոս ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ։

Նախագահի՝  2022 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-205-Ա հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայում իրականացնող առանձին դատավոր:

2015 թվականից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ:

Այլ տեղեկություններ

Ստացել է հետևյալ դասային աստիճանները՝

– ՀՀ դատական ծառայության 1-ին դասի խորհրդական,

– ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական,

– ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։

2020-2022թթ․ եղել է պետական տարբեր մարմինների հանձնաժողովների և խորհուրդների անդամ։

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

 

 

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել