
Արմենուհի Ալբերտի Հարությունյան
Ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 16-ին, Երևանում։
Կրթություն
2010-2014թթ. – Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա, Ասպիրանտուրա՝ Իրավագիտության ֆակուլտետ, Դատավարական իրավունքի ամբիոն
2008-2010թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Գիտակրթական միջազգային կենտրոն, Իրավագիտության ֆակուլտետ, Դիպլոմ՝ Իրավագիտության մագիստրոս
1994-1999թթ. – Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Դիպլոմ՝ բակալավր
Աշխատանքային գործունեություն
Փետրվար-ապրիլ 2025 – Սոֆթ Կոնստրակտ ՓԲԸ Ընկերությունների խմբի իրավաբանական տնօրեն
2003 -2024թթ․ – ՀՀ արդարադատության նախարարություն
Միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբեր 2003-դեկտեմբեր 2011)
Միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ (դեկտեմբեր 2011- նոյեմբեր 2014)
Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի պետ (նոյեմբեր 2014 – հուլիս 2016)
Իրավական փոխօգնության վարչության պետ (հուլիս 2016 – մայիս 2022)
Արդարադատության նախարարի տեղակալ (մայիս 2022 – նոյեմբեր 2024)
2001-2003թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
Ծառայության պետի աշխատակազմի օգնական (սեպտեմբեր 2001- փետրվար 2002)
Միջազգային բաժնի գլխավոր մասնագետ (փետրվար 2002- ապրիլ 2003)
1999 -2001թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
Արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ (ապրիլ 1999- հունիս 2001)
Միջազգային համագործակցության բաժնի առաջատար մասնագետ (հունիս-օգոստոս 2001)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 – 2022թթ. – Եվրամիության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Կիբերհանցավորության դեմ պայքարի համագործակցության CyberEast ծրագրի հանձնաժողովի անդամ
2016 – 2021թթ․ – Դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում՝ քաղաքացիական և քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացներում՝ Միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրները առարկան
2016-2017թթ. – Դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում՝ քրեական իրավունք առարկան
2011 – 2021թթ․ – Եվրոպայի խորհրդի Քրեական գործերով իրավական համագործակցության փորձագիտական խմբի (PC-OC) անդամ, փորձագիտական խմբում ՀՀ ներկայացուցիչ
2012-2014թթ. – ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորությյան դեմ պայքարի գրասենյակի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների մոնիտորինգային խմբի անդամ
2009թ. – Եվրոպայի խորհրդի Միջազգային վարչական իրավունքի աշխատանքային խմբի անդամ
2008թ. – Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի պաշտպանության աշխատանքային խմբի փորձագետ
2008թ. – Եվրամիության անդամ պետությունների հետ վիզաների դյուրացման ՀՀ աշխատանքային խմբի փորձագետ։
2025թ–ի մայիսի 7–ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։



Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու