ԱՐՄԱՆ ՌԱԶՄԻԿԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ


Ծնվել է 1981 թվականին քաղաք Երևանում:

 

Կրթություն

1996 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 2000 թվականին։

 

Աշխատանքային փորձ

2003 թվականից աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի վիճակագիր։

2005 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետի պաշտոնում:

2006 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։

2006 թվականի սեպտեմբեր ամսին նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։

2007 թվականին նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի պետի պաշտոնում։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

ՀՀ Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2022թ. դեկտեմբերի 23-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր:

Այլ տեղեկություններ

2000 թվականից մինչև 2002 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

 

Կոնտակտային տվյալ

a.tovmasyan@court.am

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել