ԱՐԹՈՒՐ ՍՊԱՐՏԱԿԻ ԱՂԱՄԱԼՅԱՆ0264 23601
Ծնվել է 06.09.1972 թվականին ՀԽՍՀ Կիրովական քաղաքում:
Կրթություն.
1979-1989թթ. սովորել է Ա.Ս. Պուշկինի անվան ռուսական դպրոցում:
1993-1998թթ. սովորել էԵրևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
Աշխատանքային փորձ.
24.08.1989-08.08.1991թթ. աշխատել է Կիրովականի կապի արտադրական միավորումում:
19.10.1998-23.02.1999թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության ներման հարցերի խմբի առաջին կարգի մասնագետ:
23.02.1999-11.07.2000թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղքացիության, պարգևների և կոչումների վարչության քաղաքացիության, պարգևների և կոչումների հարցերի խմբի առաջատար մասնագետ, ապա 11.07.2000-19.07.2001թթ.՝ նույն վարչության խմբի գլխավոր մասնագետ:
01.08.2001-30.04.2005թթ. աշխատել է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
07.11.2005-01.01.2008թթ. աշխատել է ՀՀ տնտեսկան դատարանում՝ որպես գրասենյակի պետ:
01.01.2008-18.04.2009թթ. աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմում՝ որպես գրասենյակի պետ:
18.04.2009-10.01.2012թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:
10.01.2012-13.01.2015թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ:
13.01.2015-01.09.2016թթ. աշխատել է «Սեվանի Իշխան» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր իրավաբան, ապա 01.09.2016-31.03.2017թթ.՝ որպես բաժնի պետ:
24.08.2017-18.02.2019թթ. աշխատել է ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
15.05.2020-03.08.2020թթ. աշխատել է ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝ որպես իրավաբան:
11.12.2020-01.02.2022թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
2023թ. նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-357-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1991-1993թթ. ծառայել է Զինված ուժերում:
2012-2020թթ. ընթացքում 9 անգամ որպես միջազգային դիտորդ տարբեր երկրներում մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի (OSCE ODIHR) և ԸԴԿԵՑ-ի (ENEMO) ընկերությունների միջազգային դիտորդական առաքելությունների կազմում:
Մասնակցել է հետևյալ ակադեմիական և մասնագիտական դասընթացների.
ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցերի գիտաժողով-եվրոպական միության խորհրդատվական խումբ՝ 2012 թվական:
ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցերի դասընթացներ-եվրոպական միության Թվինինգ ծրագիր՝ 2012թվական:
«Միջազգային- տնտեսական մարտահրավերներ և զարգացման քաղաքականություն» ծրագիր- Հնդկաստանի ԱԳՆ-ի ITEC/SCAAP`2013 թվական:
«Զարգացման երկրների կառավարությունների պաշտոնյաների միջմշակութային հաղորդակցություններ» ծրագիր-Չինաստանի առևտրի նախարարության՝ 2013 թվական:
2012-2014թթ. հանդիասացել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով «Տղամարդիկ ընդդեմ ընտաներկան բռնության» նախաձեռնության համահիմնադիր և դասավանդող:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Կոնտակտային տվյալ.
a.aghamalyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու