ԱՐԹՈՒՐ ՌՈԲԵՐՏԻ ՊՈՂՈՍՅԱՆ010293109
Ծնվել է 1976 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Կրթություն
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
2002 թվականից մինչև 2005 թվականը հանդիսացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի հայցորդ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (վկայագիր Ա N0 02747` տրված 26.04.2005թ.)։
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 23.12.2011 թվականի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում իրավաբանություն մասնագիտությամբ (15.03.2012 թվականի Դ N0 02515 դիպլոմ):
Աշխատանքային փորձ
2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քաղաքապետարանում` որպես քաղաքապետի խորհրդական։
2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում` որպես առաջին կարգի մասնագետ։
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ (մասնագետ)։
2008 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
ՀՀ Նախագահի 03.04.2018 թվականի թիվ ՆՀ-204-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
2002 թվականից մինչև 2004 թվականը համատեղությամբ աշխատել է Երևանի տնտեսա-իրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` որպես «ՀՀ քաղաքացիական դատավարության իրավունք» առարկայի դասախոս։
2006 թվականից առ այսօր համատեղությամբ աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտում` որպես քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի ավագ դասախոս։
Այլ տեղեկություններ
1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի 2004թ. հուլիսի 6-ի թիվ 202 հրամանով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2006թ. մայիսի 19-ի թիվ 296 հրամանով շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2007թ. նոյեմբերի 12-23-ը վերապատրաստվել է Երևանի Պետական համալսարանում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման ծրագրով (հիմք` Երևանի Պետական Համալսարանի թիվ 000049 վկայական):
«Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից տեղեկատվության ազատության 2009 թվականի մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին շնորհվել է հատուկ մրցանակ, որով վերջինս ճանաչվել է 2009 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր:
Հեղինակ է թվով քսանութ գիտական ու մասնագիտական հոդվածների և հետևյալ աշխատությունների`
1. «Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում (պատմաիրավական հետազոտություն և օրենսդրության իրավահա¬մեմատական վերլուծություն):- Երևան, 2003- 458 էջ,
2. «Ռազմավարական դատավարություն» (ուսումնական-վերլուծական ձեռնարկ): – Եր., Զարգացման հայկական ինստիտուտ, 2006 – 96 էջ,\
3. Арбитражный процесс Российской Федерации: Курс лекций, учебно-методическое пособие/ А.Р.Погосян.- Ереван, Авторское издательство« 2011г. – 100 стр.,
4.«Արդարադատության խորհրդի արդի հիմնախնդիրները Հայաստանում» (օրենսդրության իրավահա¬մեմատական վերլուծություն), հեղինակային խումբ` Արթուր Պողոսյան /ղեկավար, գլխավոր խմբագիր/, Արայիկ Ղազարյան, Համազասպուհի Գրիգորյան, Լուսինե Սարգսյան – «Իրավունքների և ժողովրդավարության տուն» ՀԿ, Երևան, «Ասողիկ», 2014 – 144 էջ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կոնտակտային տվյալ
artur.poghosyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու