ԱՐԹՈՒՐ ՌԱՖԱՅԵԼԻ ԱՎԱԳՅԱՆ+374 10 494807262


Ծնվել է 1984 թվականին քաղաք Երևանում:

 

Կրթություն

2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2013 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

 

Աշխատանքային փորձ

10.01.2008 թվականից մինչև 29.10.2008 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի գործավար:

2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես դատավորի օգնական:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի ավագ օգնական:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

 

Այլ տեղեկություններ

2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

Կոնտակտային տվյալ

a.avagyan@court.am