ԱՐԹՈՒՐ ԳՐԻՇԱՅԻ ՎԱՂԱՐՇՅԱՆ011588181121


Ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում:

 ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1989 թվականինավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1992 թվականինավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան և 1996 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Հայաստանի առաջին Հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով:

1996 թվականինպաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով:

2013 թվականինպաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Հայաստանի առաջին Հանրապետության պետական իշխանության համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով:

  • 1993-1994 թթ.
    աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում՝ որպես դասախոս:
  • 1994-2002 թթ.
    աշխատել է ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնում՝ որպես ասիստենտ:
  • 2002-2005 թթ.
    աշխատել է ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնում՝ որպես դոցենտ:
  • 2005-2021 թթ.
    ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, 2014 թվականից՝ պրոֆեսոր:
  • 2020 թվականի սեպտեմբերի 15-ին
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել