ԱՐԹՈՒՐ ԱՐՇԱՎԻՐԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ+374 10 494807227


Ծնվել է 1963 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

 

Կրթություն

1982 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում:

 

Աշխատանքային փորձ

1988 թվականին ընտրվել է Երևանի թիվ 26 ՄՊՏՈՒ-ի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։

1990 թվականին ընտրվել է Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) Էրեբունու շրջանային խորհրդի քաղաքականության և իրավական հանձնաժողովի նախագահ։

1993 թվականին նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարության տնտեսական և միջազգային իրավահարաբերությունների վարչության առաջին կարգի խորհրդատու, 1996 թվականից զբաղեցրել է առաջատար խորհրդատուի, իսկ 1997 թվականից մինչև 2003 թվականը՝ գլխավոր խորհրդատուի պաշտոնները։

2003 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետի պաշտոնում։

2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

 

Կոնտակտային տվյալ

a.tsaturyan@court.am

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել