ԱՐԱՄ ԳՐԻՇԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ010293124
Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր
Ծնվել է 1967 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։
Կրթություն.
1974-1984թթ. սովորել է Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցում։
1984-1991թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
28.06.1984-12.06.1985թթ. աշխատել է Երևանի Պատմության հուշարձանների վերանորոգման արհեստանոցում՝ որպես բանվոր։
1985-1987թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում։
Աշխատանքային փորձ.
25.07.1991-28.05.1992թթ. աշխատել է «Լիլիթ» ՓՁ-ում, որպես իրավախորհրդատու։
03.06.1992-22.09.1997թթ. աշխատել է Վայքի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
22.09.1997-31.08.1999թթ. աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, այնուհետև՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որպես ավագ քննիչ։
31.08.1999-30.04.2001թթ. աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։
30.04.2001-13.11.2007թթ. աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ նախ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ, այնուհետև՝ որպես Երևան քաղաքի դատախազի օգնական:
13.11.2007-30.11.2007թթ. աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։
07.12.2007-18.11.2013թթ. աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ։
21.11.2013-02.06.2014թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ:
17.12.2014-12.03.2015թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրենի խորհրդական։
01.11.2018-25.10.2021թթ. աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ծառայության պետի խորհրդական։
2021-2022թթ. աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ որպես կոմիտեի նախագահի խորհրդական։
2022թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-197-Ա որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է: Ունի երկու երեխա։
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու