ԱՇՈՏ ԱՐԹՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ+374 10 511813456,457


Ծնվել է 1987 թվականին՝ Երևան քաղաքում:

 

Կրթություն

2003-2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2009-2011թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2020թ. քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ սովորել է ՀՀ արդարադատության ակադեմիայում:

 

Աշխատանքային փորձ

2009-2010թթ. աշխատել է «Լանդրասիկ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնում:

2010-2011թթ. աշխատել է «Սոֆթ Տրանս» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնում:

2011-2018թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզի, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարանների դատավորի օգնականի պաշտոնում:

2018-2019թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնում:

2019-2021թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ավագ իրավախորհրդատուի պաշտոնում:

ՀՀ նախագահի 25.09.2021 թվականի թիվ ՆՀ-296-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի 14.11.2021 թվականի թիվ ՆՀ-324-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2012թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել