ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳԱԳԻԿԻ ՄՈՒՇԵՂՅԱՆ010 241962
Ծնվել է 1987թ. օգոստոսի 8-ին, ք. Երևանում:
Աշխատանքային փորձ
2010թ. աշխատել է «Թագուհի Կլեոպատրա» ՍՊ ընկերությունում, որպես իրավաբան:
2011-2012թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որպես գլխավոր մասնագետ:
2014-2015թ. աշխատել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունում, որպես մասնագետ:
2016թ. աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության մասնագետի պաշտոնում:
2018-2021թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:
2018թ. հանդիսանում է Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս և միևնույն ժամանակ նույն ամբիոնի հայցորդ: Հանդիսանում եմ թվով 3 գիտական հոդվածների հեղինակ:
2021 թվականի նոյեմբերի 10-ի ՆՀ-357-Ա հրամանագրով նշանակվել է՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023 թվականի մարտի 20 -ի ՆՀ-99-Ա հրամանագրով նշանակվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ունի Հայաստանի Հանրապետության դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու