ԱՆՆԱ ՍԵՅՐԱՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ0223 26926


Ծնվել է 1979 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում:

 

Կրթություն

2001 թվականին ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը` իրավագետի, դատական փորձագետի որակավորմամբ:

2015 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

 

Աշխատանքային փորձ

2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար:

2006 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2012 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում, նախ` որպես իրավաբանական դեպարտամենտի ՀՀ տարածքում իրավական սպասարկման բաժնի մասնագետ, ապա` առաջին կարգի մասնագետ, վերջում` իրավաբանական վարչության իրավաբանական ծառայությունների բաժնի գլխավոր մասնագետ:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդ-վածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-123 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին 2021թ. հուլիսի 20 ՆՀ-187-Ա հրամանով նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Կոնտակտային տվյալ

a.arzumanyan@court.am