ԱՆԻ ՍԱՐՄԵՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ0226 45054


Ծնվել է 31.07.1990թ.-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Կրթություն.

1997-2007թթ. սովորել է Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:

2007-2011թթ. գերազանցությամբ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2011-2013թթ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

2013-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:

Հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ:

Թեկնածուական ատենախոսության թեման է «Ընդդատության հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում», մասնագիտությունը՝ ԺԲ.00.04:

Աշխատանքային փորձ.

04.06.2012-08.01.2013թթ. և 11.02.2013-14.11.2013թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնում՝ որպես փորձագետ:

08.01.2014-09.06.2014թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությում՝ որպես փորձագետ:

18.06.2014-10.06.2016թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես իրավախորհրդատու:

պաշտպանության բաժնում՝ որպես իրավախորհրդատու:

10.06.2016-22.08.2019թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնի, այնուհետև՝ վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

22.08.2019-17.09.2019թթ. աշխատել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ակտերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ:

18.09.2019-15.04.2022թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչությունում՝ որպես պետի տեղակալ:

15.04.2022-05.09.2022թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ:

05.09.2022թ.-ից առ այսօր հանդիսանում է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ, թիմի ղեկավար՝ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումների մասով:

2015թ. սեպտեմբերից առ 2017թ. հունիս աշխատել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի իրավագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:

2018թ. հոկտեմբերից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնում՝ որպես դասախոս, ասիստենտ:

2021թ. նոյեմբեր և 2022թ. մայիս ամիսներին հանդիսացել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի անդամ:

2021-2022թթ. հանդիսանում է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ:

2022թ. սեպտեմբերից առ այսօր հանդիսանում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս:

2023թ. մարտից առ այսօր հանդիսանում է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2023թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ նախագահի` թիվ ՆՀ-295-Ա հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:

2023թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-325-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել