ԱՆԻ ՌԱԶՄԻԿԻ ԱԹԱՆԵՍՅԱՆ010 240821
Ծնվել է 1990 թվականին Թալին քաղաքում:
Կրթություն
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ գերազանցությամբ:
2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ գերազանցությամբ:
2012-2016 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
01.11.2011 թվականից մինչև 12.01.2015 թվականն աշխատել է «ԷՄ-ՎԻ-ԷՄ Քոնսալթինգ Քամփնի» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:
02.04.2013 թվականից մինչև 29.11.2019 թվականն աշխատել է «ՈՒնիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:
01.09.2017 թվականից 30.06.2019 թվականն աշխատել է Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում և Իրավագիտության ֆակուլտետում՝ որպես դասախոս:
15.09. 2015 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես դասախոս:
ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023թ. փետրվարի 1ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-46-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների :
Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր և հաշտարարի որակավորման վկայական (գործողությունները կասեցված են):
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կոնտակտային տվյալ
a.atanesyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու