Անահիտ Վլադիկի Աբրահամյան


Ծնվել է 1979 թվականի փետրվարի 27-ին, Երևանում։

Կրթություն
2022-2024թթ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը՝ մարդու իրավունքների և սոցիալական արդարության արվեստների մագիստրոսի որակավորմամբ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Միջազգային առաջնորդ այցելուների՝ «Կառավարությունում թափանցիկություն և հաշվետվողականություն»  2024թ. ծրագրի շրջանավարտ է:
Շվեդիայի զարգացման 2023-2024թթ. ծրագրի կողմից ֆինանսավորվող «Մեդիան թվային դարաշրջանում» միջազգային վերապատրաստման ծրագրի շրջանավարտ է:
2019-2021թթ․ հավատարմագրվել է Հարվարդի Քեննեդիի կառավարման դպրոցի կողմից՝ որպես հանրային քաղաքականության և առաջնորդության մասնագետ:
2002-2007թթ. սովորել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում:
1996-2001թթ. գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ իրավաբանի որակավորմամբ:

 

Աշխատանքային գործունեություն

2024-2025 թթ․ հանդիսացել է ՀՀ Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

2022 – 2024 թթ. հանդիսացել է ՀՀ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետը։

2022 թվականի օգոստոս – հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական։

2022 թվականի ապրիլ – օգոստոս ամիսներին աշխատել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում որպես Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ:

2022 թվականի փետրվարից մինչև մայիս ամիսը՝ որպես Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի դասընթացավար դատավորներին, դատախազներին և քննիչներին դասավանդել է «Կանանց համար արդարադատության մատչելիությունը» առարկան:

2021 – 2022 թթ. աշխատել է «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի
գլխավոր մասնագետ, միջազգային ծրագրերի համակարգող։

2021 թվականի օգոստոսից սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է Կոնրադ Ադենաուեր հիմանդրամի կարճաժամկետ փորձագետ:

2020 – 2022 թթ. հանդիսացել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի ազգային փորձագետ։

2019 – 2020 թթ. պայմանագրային հիմունքներով աշխատել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում։

2019 թվականի հոկտեմբերին հանդիսացել է «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի կարճաժամկետ փորձագետ:

2016 – 2019 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնում՝ որպես Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ/իրավաբան:
2012 – 2016 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում՝ որպես Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ/իրավաբան։

2011 – 2012 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և զարգացման ծրագրերի համակարգման բաժնում։

2008 – 2011 թթ.  աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնում։

2003 – 2008 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավական ապահովման վարչության վարչաիրավական բաժանմունքում։

2001 – 2003 թթ. օգոստոսի 23-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավական ապահովման վարչության կազմակերպական-վերլուծական և ՆԳՆ ուսումնական հաստատությունների հետ կապի բաժնում։
Գիտական ուսումնասիրությունների ոլորտը՝ դատական իշխանություն և դատարանակազմություն, մարդու իրավունքների ապահովման երաշխիքներ, հանրային իրավունք, սահմանադրական իրավունք, վարչական իրավունք, միջազգային իրավունք, եվրոպական իրավունք:

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին

Հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի թղթակից անդամ:

Ազգային դատական դասընթացավարների միջազգային ցանցի անդամ է։

Եվրոպայի խորհրդի, Եվրոպական Միության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կողմից հավաստագրված դասընթացավար է մարդու իրավունքների, էթիկայի, բարեվարքության, կոռուպցիայի դեմ պայքարի, գենդերային հավասարության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտներում:

2009 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձանաժողովի կողմից շնորհվել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու իրավունքի վերապահման վկայագիր։
2012-2014թթ. ակտիվորեն մասնակցել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի պատվիրակության կողմից իրականացվող զեկույցների կազմման և համակարգման աշխատանքներին:
2013 թվականին հանդիսացել է, Միավորված Ազգերի Կազմակերպության Միգրացիայի միջազգային կազմակերպության «Միջազգային միգրացիոն օրենք N30 – Միգրացիայի մասին բառարան (Հայաստան)»-ի թարգմանության փորձագետ և համահեղինակ:

2016 թվականի հունիսին հանդիսացել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կայացած Արևելյան գործընկերության ոստիկանության համագործակցության ծրագրի 2-րդ բաղադրիչի՝ «Էթիկա և կոռուպցիայի դեմ պայքար», Հայաստանի ոստիկանության փորձագիտական խմբի ներկայացուցիչ և զեկուցող:

2016-2018թթ. հանդիսացել է Միավորված Ազգերի Կազմակերպության Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային
կոնվենցիայի՝ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումների աշխատանքային խմբի անդամ:

2017-2018թթ. հանդիսացել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի «Հայաստանի զարգացման ռազմավարություն, 2030» նախագծի նախապատրաստման մարդու իրավունքների աշխատանքային խմբի փորձագետ:

2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը հանդիսացել է Եվրոպայի խորհրդի իրավաբան մասնագետների համար նախատեսված HELP հեռավար հարթակի ազգային համակարգողը:

2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը հանդիսացել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատութունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով իրականացվող «Ատելության շարժառիթով կատարված հանցագործություններ. վերապատրաստում դատախազների համար» ծրագրի Հայաստանի ազգային համակագողը:
2022 թվականի ապրիլից մինչև օգոստոս ամիսը հանդիսացել է Միավորված Ազգերի Կազմակերպության «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի» վերանայման մեխանիզմի 2-րդ շրջանի փորձագետ:
2022 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր ամիսը հանդիսացել է Հայաստանում խտրականության, ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի փորձագետ:

2022-2024թթ.  հանդիսացել է Եվրոպայի խորհրդի Իրավական համագործակցության (CDCJ) եվրոպական կոմիտեում Հայաստանի ներկայացուցիչը, 2022-2023թթ. ԶԼՄ-ների և տեղեկատվական հասարակության ղեկավար կոմիտե (CDMSI) անդամ:

2022 – 2024թթ. Եվրոպոլի «TOPCOP» ծրագրի Հայաստանի ազգային համակարգողը:

Հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների հեղինակ, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության երկու ուսումնական ձեռնարկների համահեղինակ և մեկ գրքի խմբագիր:

2025թ–ի մայիսի 7–ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Մասնագիտական վերապատրաստումներ

Վերապատրաստվել է Իտալիայի և Ֆրանսիայի դատական դպրոցներում, Գերմանիայում, Ժնևի մարդասիրական իրավունքի միջազգային ինստիտուտի Սանռեմոյի մասնաճյուղում և այլն: Մասնակցել է բազմաթիվ ազգային, օտարերկրյա և միջազգային վերապատրաստումների, բարձրաստիճան համաժողովների, գիտական աշխատաժողովների, սեմինարների և այլն:

Այլ տեղեկություններ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքի պատվավոր քաղաքացի է:

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել