ԱԴՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ+37410 49-48-03138
Ծնվել է 1979 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
1998 թվականին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
2003 թվականին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2005 թվականի փետրվարից հուլիս ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես խորհրդական:
2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատական պրակտիկայի և դատական վիճակագրության բաժնի մասնագետ:
2006 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ:
2006 թվականից 2007 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի
պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ:
2007 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2013 թվականի ապրիլ-մայիս ամիսներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի ավագ օգնական:
2013 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում որպես դատավորի օգնական:
2018 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-68-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի հոկետմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-ՆՀ-29-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2023թ. հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի՝ 2024թ․ ապրիլի 22-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
a.ghukasyan@court.am
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու