ՌԱԶՄԻԿ ԼԵՎՈՆԻ ՄԱՐԻԿՅԱՆ010339596213


Ծնվել է 1988 թվականի ապրիլի 16-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:

 

Կրթություն

 

2004-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2009-2011 թվականներին սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ ավարտելով գերազանցությամբ:

2011-2015 թվականներին սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում:

2017 թվականի մարտի 14-ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2018 թվականին ավարտել է Փաստաբանների դպրոցը:

2021 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

 

Աշխատանքային փորձ

 

2015 թվականի փետրվարի 9-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ (վերջին պաշտոնը՝ Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ):

2018 թվականի հոկտեմբերից դասավանդում է Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ որպես «Մարդու հիմանարար իրավունքները և ազատությունները» առարկայի դասախոս:

2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի մայիսը հանդիսացել է Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ:

2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

 

2023 թվականի մարտից դասավանդում է ՀՀ փաստաբանների պալատում:

2023 թվականի ապրիլից դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում:

2024 թվականի հունիսից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ:

 

 

Ծառայությունը զինված ուժերում

 

2008-2012 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

Այլ տեղեկություններ

 

Մեկ մենագրության և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել