
ՆԱՐԵԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ0312-5-70-98
Ծնվել է 1990 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունում:
1996-2006թթ. սովորել է Երևան քաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում:
2007-2011թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։
2011-2013թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2013-2015թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2015 թվականին ընդունվել և ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամը՝ ստանալով փաստաբանական արտոնագիր:
2015 թվականի մարտ ամսից մինչև 2018 թվականի փետրվար ամիսը աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2018 թվականի փետրվար ամսից մինչև 2018 թվականի հունիս ամիսը աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորիօգնական:
2018 թվականի հունիսից մինչև 2018 թվականիդեկտեմբեր, ինչպես նաև 2019 թվականի հոկտեմբերամսից մինչև 2020 թվականի մայիս ամիսը աշխատելէ Ուլպիանոս փաստաբանական գրասենյակում՝որպես փաստաբան:
2019 թվականի փետրվար ամսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել է Թաքս ԼոուՍՊԸ-ում որպես փաստաբան:
2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականըաշխատել է որպես իրավաբան Բելգլաս և ՄեգաԹրեյդ ՍՊԸ-ներում:
2022 թվականի հուլիսի 6-ից մինչև 2024 թվականըաշխատել է նաև Կոտայք գարեջրի գործարանՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
ՀՀ նախագահի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ ՆՀ-67-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
Ամուսնացած չէ։
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու