ԿԱՐԻՆԵ ԱՐԱՄԻ ԴԱՎԹՅԱՆ


Ծնվել է 1991 թվականի օգոստոսի 16-ին  Էջմիածին քաղաքում: 2008 թվականին ավարտել է Էջմիածին քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը:

2008 թվականին ընդունվել է և 2012 թվականին ավարտել  Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ստանալով §Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում:

2012 թվականին ընդունվել է և 2014 թվականին գերազանցությամբ ավարտել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրան, ստանալով §Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան:

2014 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր:

2014 թվականի հունիսի 13-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 2-ը ներառյալ աշխատել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես իրավաբանական վարչության դատաիրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ:

ՀՀ պաշտպանության նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հրամանով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2019 թվականի մարտի 7-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական (ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի աստիճան)։

ՀՀ Նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-323-Ա  հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։

ՀՀ Նախագահի 2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՆՀ-347-Ա  հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։

Հանդիսանում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հայցորդ` դատական իրավունք մասնագիտացմամբ (ԺԲ.00.04):

 

Տիրապետում է երկու օտար լեզուների՝ ռուսերեն և անգլերեն:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել