ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ011588181176
Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1994 թվականինավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։
- 1993-1994 թթ.աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։
- 1994-1996 թթ.զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։
- 1998-1999 թթ.հանդիսացել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
- 1999-2001 թթ.աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
- 2001-2008 թթ.աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր։
- 2008 թվականի հունվարի 1-իցհանդիսացել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
- 2008 թվականի հոկտեմբերի 8-ինՀայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
- 2010 թվականի սեպտեմբերի 17-ինՀայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
- 2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ըհանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ:
- 2010-2013 թթ.հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:
- 2013 թվականի սեպտեմբերի 20-ինընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ՝ 4 տարի ժամկետով:
- 2014 թվականի հուլիսի 25-ինՀայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:
- 2014 թվականի հուլիսի 31-ից մինչև 2018 թվականի հուլիսի 25-ըհանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:
- 2016 թվականինհանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
- 2017 թվականի ապրիլի 28-ինՀայաստանի Հանրապետության դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, որպիսի լիազորությունները 2020 թվականի սեպտեմբերի 18-ին վայր է դրել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը։
- 2017 թվականի դեկտեմբերի 22-ինընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ՝ 4 տարի ժամկետով:
- 2018 թվականինհանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
- 2018 թվականի հուլիսի 20-ինՀայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
- 2018 թվականի սեպտեմբերի 13-ինՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
- 2020 թվականի հունվարի 25-ինընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, որպիսի լիազորությունները 2020 թվականի սեպտեմբերի 18-ին վայր է դրել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը։
- 2020 թվականի սեպտեմբերի 15-ինՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով ՀՀ Ազգային ժողովի կողմից թիվ ԱԺՈ-007-Ա որոշմամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր, որպիսի պաշտոնը ՀՀ Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ ստանձնել է նույն թվականի սեպտեմբերի 18-ին:
- 2021 թվականից մինչ օրսհանդիսանում է Եվրոպայի Խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովում (CEPEJ) Հայաստանի Հանրապետության անդամ։
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու