ԳԱՐԻԿ ԿԱՐՈՅԻ ԱՎԱԳՅԱՆ+374 10 741850


Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2001 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2004 թվականին` ասպիրանտուրան:

Աշխատանքային փորձ

2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ-ում` որպես իրավաբանական բաժնի պետ:

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևանի «Գալիք» համալսարանում՝ որպես դասախոս:

2004 թվականից առ այսօր դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համասարանում, 2013 թվականից դասավանդում է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայում` որպես դասախոս:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:

2014 թվականի հուլիսի 26-ից մինչև սեպտեմբերի 23-ն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

ԲԴԽ-51-Ո-142 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով  նշանակվել  է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով:

 

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԳԱՐԻԿ ԿԱՐՈՅԻ ԱՎԱԳՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Ռուբեն Մխիթարյան
Օգտատեր
Member

Լավագույն, հավասարակշռված, բանիմաց դատավորներից

Հեռախոսահամար
+37493090888