ԱՐՄԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ ԴԻԼԱՆՅԱՆ011 588181186, 163
Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
1996 թվականինավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2004 թվականինավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:
- 1996 թվականի օգոստոսից 2004 թվականի հոկտեմբերըաշխատել է Սահմանադրական դատարանում` որպես նախագահի տեղակալի օգնական:
- 2004 թվականի նոյեմբերից 2006 թվականի ապրիլըաշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայությունում (վարչությունում)՝ որպես գլխավոր մասնագետ:
- 2006 թվականի ապրիլից մինչև 2012 թվականի սեպտեմբերըեղել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչը:
- 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի ապրիլըկատարել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:
- 2013 թվականի դեկտեմբերի 12-ինՀայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
- 2018 թվականի սեպտեմբերի 13-ինԱզգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
- 2020 թվականի հոկտեմբերի 12-ինՍահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում ընտրվել է ՍԴ նախագահ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեղինակ է միջազգային իրավունքի, վարչական իրավունքի և սահմանադրական արդարադատության ոլորտներին վերաբերող գիտական-կիրառական հոդվածների ու հրապարակումների:
2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ:
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու