ԱՇՈՏ ԼԵՎՈՆԻ ՋԱՎԱԽՅԱՆ010743008


Ծնվել է 10.10.1987թ. Երևան քաղաքում:

Կրթություն.

1994-2004թթ. սովորել է Երևան քաղաքի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցում:

2005-2009թթ. սովորել է Եվրոպական կրթական տրածաշրջանային ակադեմիայում՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

2009-2011թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում:

2011-2013թթ. սովորել է Եվրոպական կրթական տրածաշրջանային ակադեմիայում: Շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային փորձ.

2011-2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնում:

2013-2017թթ. նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2016-2017թթ. սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում: 21.05.2017թ.-ից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2019 թվականից մինչև 2020 թվականը հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

04.06.2020 թվականից մինչև 02.06.2021 թվականն աշխատել է ՀՀ սնանկության դատարանում, որպես  ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետ:

2021թ. հունիսի 1-ին  Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-119-Ա հրամանագրի համաձայն՝ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2022թ.-ի նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-325-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2023թ.-ի փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-74-Ա հրամանագրով  նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԱՇՈՏ ԼԵՎՈՆԻ ՋԱՎԱԽՅԱՆ"

Ծանուցել
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Ռուբեն Մխիթարյան
Օգտատեր
Member

Դատավորն օժտված է մասնագիտական բարձր գիտելիքներով, որոշումներն ուղարկվում են ժամանակին

Հեռախոսահամար
093090888