
ԱՐՏԱԿ ՀԱՅԿԱԶԻ ԶԵՅՆԱԼՅԱՆ+37411588181174
Ծնվել է 1969 թվականին սեպտեմբերի 9-ին Երևանում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2009 թվականինավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2002 թվականինթվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ստացել է պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է:
1999 թվականինավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան, վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ:
1996 թվականինավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
Աշխատանք
- 2025 թվականի հունիսի 19-ինՀայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:
- 17.09.2023-19․06․2025 թթ․եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
- 17.12.2020-24.06.2025թթ.աշխատել է որպես անհատ ձեռնարկատեր-իրավաբան։
- 15.06.2019-12.2020 թթ․աշխատել է «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակ ՍՊԸ-ում:
- 17.06.2019-2020 թթ․կամավոր աշխատել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան:
- 12.05.2018-12.06.2019 թթ․եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
- 2017-2018 թթ.եղել է ՀՀ Ազգային ժողովի VI գումարման պատգամավոր:
- 2001-2017 թթ․եղել է «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարը:
- 2014-2017 թթ․աշխատել է որպես անհատ ձեռնարկատեր-իրավաբան:
- 1998-2001 թթ․եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
- 1986-1998 թթ․աշխատել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում՝ որպես սանիտար, բուժեղբայր, բժիշկ:
- 2000-2001 թթ․ղեկավարել է «Ժողովրդագրական-առողջապահական հետազոտություն» ծրագիրն իրականացնող ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ «Ընտանիքի առողջության պահպանման հաղորդակցության ծրագիրը» իրականացնող Ջոնս Հոփկինս համալսարանի Բնակչության հետ հաղորդակցման ծառայությունների Հայաստանի մասնաճյուղի հետ
- 2000 թ․ղեկավարել է ՀՀ Կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի առողջապահության, հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակության ապրանքների վերագնահատող հանրապետական հանձնաժողովները:
- 1999թ., 2003թ., 2007թ., 2017թ., 2018թ., 2021թ.ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվել է պատգամավորության թեկնածու` համամասնական ընտրակարգով:
- 2009թ., 2018թ.Երևան քաղաքի ավագանու ընտրություններում առաջադրվել է ավագանու թեկնածու:
- 2010 թ․նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել



Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու