ԴԱՎԻԹ ՄԱՐԱՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ծնվել է 09.07.1967թ., ք. Երևանում։

Կրթություն

Ավարտել է 1991թ.  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը և մասնագիտական փորձը
1991-1992թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շահումյանի շրջանի դատախազությունում՝ որպես ստաժոր քննիչ

1992-1997թթ.- Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ

1997-1999թթ.- Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազությունում՝ որպես օգնական

1999-2002թթ․-  Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում՝ որպես օգնական

2002-2004թթ.- Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում՝ որպես դատախազի ավագ օգնական

2004-2009թթ. – Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ

2009-2013թթ.- Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք   վարչական շրջանների դատախազի տեղակալ

05.03.2013-08.01.2016թթ. – Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

08.01.2016-21.12.2017թթ.-Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

21.12.2017-01.09.2025թթ.- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (27.07.2019-01.09.2025թթ. լիազորությունները կասեցված)

01.09.2025թ.-19․09․2025 – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր

04․10․2025 թ – Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-67-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել