
ԱՐՄԱՆ ԱՐՍԵՆԻ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
Ծնվել է 1996 թվականի հուլիսի 6-ին, Երևան քաղաքում։
Կրթություն
2014-2018 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։
2018-2019 թվականներին սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում:
2018-2020 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2020-2023 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրայում:
2023 թվականին սովորել է ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ որպես քրեական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուի հավակնորդ:
Աշխատանքային փորձ
2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 20-ը աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության առաջին կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
2019 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2020 թվականի փետրվարի 24-ն աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական:
2020-2025 թվականներին աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական:
2021 թվականից մինչ օրս հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս:
ՀՀ Նախագահի՝ 2025 թվականի մարտի 20-ի թիվ ՆՀ-73-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2019 թվականից մինչ օրս հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, (արտոնագիր N 2723, արտոնագրի գործողությունը կասեցված է):
Ամուսնացած է:



Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու