
ԷՄՄԱ ՂԵՎՈՆԴԻ ԱՎԱԳՅԱՆ010339596205
Ծնվել է 1993 թվականի հունիսի 29–ին։
Կրթություն
1999–2008 թվականներին սովորել է Կոտայքի մարզի գյուղ Զովունիի Ռ․Բաղդասարյանի անվ․ միջ․ դպրոցում, այնուհետև 2008–2009 թվականներին կրթությունս շարունակել է
ք. Երևանի Գ․Մարգարյանի անվ․ թիվ 94 միջ․ դպրոցում։
2009-2013 թթ․ ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
2013-2015 թթ․ ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
2016-2019 թթ․ ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Ատենախոսության թեման է «Խոշտանգման քննության և բացահայտման առանձնահատկությունները ՀՀ–ում»։
2016-2017 թթ․ ընդունվել և ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր, որի գործողությունը կասեցված է։
Աշխատանքային գործունեությունը և մասնագիտական փորձը
24.02.2014-24.04.2019 թթ․ աշխատել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ։
03.03.2015-16.09.2016 թթ․ աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
15.06.2015 թ․- առ այսօր աշխատում է ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ որպես դասախոս։
01.09.2016 թ․- առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում՝ որպես դասախոս։
17.03.2017-18.03.2019 թթ․ աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական, ստացել եմ դատական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։
16.04.2019-28.02.2020 թթ․ աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնում՝ որպես գլխավոր մասնագետի պաշտոնակատար։
02.03.2020-23.10.2021 աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնում՝ որպես բաժնի պետ։
24.10.2021-18.11.2021 ընկած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կադրերի ռեզերվում։
19.11.2021-03.02.2022 թթ․ աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչությունում՝ որպես վարչության պետի պաշտոնակատար։
03.02.2022 թ.- առ այսօր աշխատում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչությունում՝ որպես վարչության պետ։
2017 թ․– առ այսօր հանդիսանում է քննիչների թեկնածուների քննական հանձնաժողովի անդամ, այնուհետև քննիչների թեկնածուների քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ՀՀ դատախազների քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամ։
Հանդիսանում է ավելի քան 10 գիտական հոդվածի հեղինակ։
Այլ տեղեկություններ
Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 9-ի ԲԴԽ-39-Ո-83 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ ՀՀ Նախագահի 2025 թվականի հունիսի 13-ի ՆՀ-153-Ա որոշմամբ նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր
Ամուսնացած չէ։
Էլ. հասցե՝ avagyan-emma@mail.ru



Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու