ԼԵՎՈՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ+37410293132


Հակակոռուպցիոն քրեական գործերով մասնագիտացմամբ դատավոր
Ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքում:

Կրթություն

2010թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

2013թ. ավարտել է Նոյեմբերյանի ավագ դպրոցը:

2019թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2021թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2021 թ. ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:

Զինվորական ծառայություն

2014-2016թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։

Աշխատանքային փորձ

02.09.2019 – 01.11.2019թթ. աշխատել է «Ֆըրսթ Լիգլ» ՍՊԸ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու:

10.01.2020 – 20.08.2020թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես փորձագետ։

24.09.2020 – 02.09.2022թթ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

09.03.2023 – 03.12.2024թթ. աշխատել է Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

03.12.2024. – 10.09.2025թթ. աշխատել է Հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետ:

2025թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-227-Ա հրամանագրով նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել