
ԱՆԻ ՄԻՔԱՅԵԼԻ ՔԱՄԱԼՅԱՆ+37426120149
Ծնվել է Արարատի մարզում, 1996 թվականին։
2017 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։ 2019 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2023 թվականին վերապատրաստվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում ՝մասնակցելով վարչական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների համար նախատեսված դասընթացին։
2017-2018 թ․- աշխատել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։
2018 -2023 թ․- աշխատել է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում որպես դատավորի օգնական։
2023-2024 թ․- աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում որպես դատավորի օգնական
2024-2025 թ․- աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։
ՀՀ Նախագահի ՝ 2025 թվականի հունիսի 6-ի թիվ ՆՀ-145-Ա հրամանագրևով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
Ամուսնացած է, ունի որդի։



Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու