Աշոտ Սերյոժայի Հայրապետյան


Ծնվել է 1973 թվականի ապրիլի 29-ին, Երևանում։

 

Կրթություն և գիտական գործունեություն

2023թ.- ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե, ատենախոսության թեմա՝ «Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականությունը սահմանադրաիրավական կարգավորման տեսական և կիրառական հիմնախնդիրները», իրավաբանական գիտությունների դոկտոր

2012թ․-Դոցենտի գիտական կոչում, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով

2010թ․-Իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժոդով ատենախոսության թեմա՝ «Երկքաղաքացիությունը սահմանադրական իրավունքում հասարակության զարգացման արդի փուլում»

1998-2000թթ․-Միջազգային հարաբերությունների մագիստրոս, Երևանի պետական  համալսարան, Միջազգային հարաբերություններ

1989-1994թթ․- Դիպլոմավորված մասնագետ (Իրավաբան) Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

 

Աշխատանքային գործունեություն

 

2025թ․-Հասարակագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

2024–2025թթ․-Ռեկտորի աշխատակազմի  ղեկավար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

2024– 2025թթ․-Փորձագետ՝ Եվրոպայի խորհուրդ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագիր

2024.– 2025թթ․ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

հասարակագիտության ամբիոնի դոցենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

2023 – 2025թթ – Իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր, Եվրասիա միջազգային համալսարան

2023–2024թթ․– Փորձագետ՝ Եվրոպայի Խորհուրդ «Անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ուժեղացում» և  «Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացում»  ծրագիր

2021-2022թթ-Պրոռեկտոր՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիա

2016-2021թթ․-Տնօրեն՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավաբանական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ

2019թ․- Երևանի  պետական համալսարանի  միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ

2004-2016թթ․-Տնօրեն ՀՀ Արդարադատության նախարարության  «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ

2004թ․-Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, պետության և իրավունքի տեսության ամբիոնի ավագ դասախոս

2000-2004թթ – ՀՀ գյուղատնտեսական ակադեմիա, օրենսդրության հիմունքների և արդյունաբերության կառավարման ամբիոնի դասախոս

1995-2000թթ-ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, մրցանակների և կոչումների վարչության առաջատար մասնագետ

2025թ–ի մայիսի 7–ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

 

 

Ներգրավվածությունը ծրագրերում, Մասնագիտական և գիտահետազոտական գործունեություն

 

2025թ․-ից–առ այսօր – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի անդամ

2024թ․–2025թ.-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի անդամ

2023թ․-ից–առ այսօր-Հայ-ռուսական համալսարանի N063 մասնագիտական խորհրդի անդամ

2021–2022թթ․-ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի N041 մասնագիտական խորհրդի անդամ

2019–2022թթ-Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահի տեղակալ

2020թ.-ից-«Աջակցություն նախկին բանտարկյալներին՝ դիմակայելու

կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի ռիսկերին» ծրագիր, Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամը։ Ծրագրի համակարգում

2020թ.-ից-Բրիտանական դեսպանատան աջակցությամբ իրականացվող «COVID-19-ի համաճարակի համատեքստում խոցելի երեխաներին ծառայությունների մատուցման համակարգի ամրապնդում և երեխաների պաշտպանության խթանում» ծրագիր։ Ծրագրի համակարգում

2019 – 2021թթ – «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր

2019թ.-ից-«Միջգերատեսչական համագործակցության խթանում և երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագրի մշակում» Ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ։  Ծրագրի համակարգում

2018թ.-ից-«Բազմաոլորտային ազգային պլատֆորմի ամրապնդում, որն ուղղված է երեխաների նկատմամբ բռնությանը վերացնելուն ուղղված գործողությունների պլանավորմանը, իրականացմանն ու գնահատմանը» Ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ։ Ծրագրի համակարգում

2018-2019թթ-«Աջակցություն Հայաստանի կառավարությանը` Բրիտանական դեսպանատան աջակցությամբ իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանության» ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի պատշաճ իրականացման համար: Ծրագրի համակարգում

2017թ,-ից-«Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում նորաստեղծ պրոբացիոն ծառայությունում երեխայի համար բարենպաստ մոտեցումների և մեխանիզմների ձևավորմանը» ծրագիր. Փի Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան։ Ծրագրի համակարգում

2017թ.-ից-«Կայուն համագործակցության ընդլայնում երեխաների համար արդարադատության հասանելիության ապահովման համար» ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ։ Ծրագրի համակարգում

2016-2021թթ-ՀՀ ԱՆ Իրավագիտության կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոնի գիտական խորհրդի նախագահ

2016-2019թթ – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի N 041 մասնագիտական խորհրդի անդամ

2015-2021թթ-«Արդարություն» գիտական ամսագրի (Հայաստան), «Ուկրաինայի քրեակատարողական ասոցիացիայի սուրհանդակ» գիտական ամսագրի և «ՌԴ միջազգային քրեակատարողական հանդես» ցանցային գիտական ամսագրի խմբագրական խորհուրդների անդամ

2012-2021թթ.-Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների իրավաբանական բաժնի ավարտական քննական հանձնաժողովի նախագահ (2012, 2013, 2015, 2016, 2017, 2021 թթ.)

2005-2016թթ.-ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ

30-ից ավելի գիտահետազոտական հրապարակումների հեղինակ է։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել