
Դավիթ Ռազմիկի Դաբաղյան0252 24381
Ծնվել է է 1987 թվականի հունվարի 22–ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Կրթություն․
2004–2009 թվականներին սովորել և ավարտել է Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2015–2017 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2016 թվականին վերապատրաստվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Ֆուջոուի» համալսարանում։
2021 թվականին սովորել և ավարտել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Գիտաուսումնական կենտրոնը»։
2023 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Աշխատանքային փորձ․
2014–2019 թվականներին աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես իրավաբան։
2019–2022 թվականներին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։
2023–2024 թվականներին աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես դատավորի օգնական։
ՀՀ նախագահի 2024 թվականի նոյեմբերի 18–ի թիվ ՆՀ–357–Ա հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ․
2009–2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու