ԳԵՎՈՐԳ ՆՎԵՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ0237 24000


Ծնվել է 1986 թվականին Մասիսի շրջանի Հովտաշատ գյուղում։

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Հովտաշատի միջնակարգ դպրոցը։ 2003-2008թթ․ սովորել և բարձր առաջադիմությամբ ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի մասնագիտական որակավորում։

2020թ․-ին ընդունվել և ավարտել է ՀՀ փաստաբանների դպրոցը, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

11․08․2008-25․09․2014թթ․ աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում՝ քննիչի, այնուհետև ավագ քննիչի պաշտոններում, ունի ոստիկանության կապիտանի կոչում։

25․09․2014-05․12․2020թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ հատկապես կարևոր գործերի քննիչի, այնուհետև հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոններում։

08․12․2020-18․11․2024թթ․ զբաղեցրել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը, ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։

18․11․2024 թվականին  ՀՀ Նախագահի ՆՀ-356-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, կրծքանշաններով և շնորհակալագրերով, այդ թվում՝ «Անբասիր ծառայության համար» և «Երկարամյա ծառայության համար» մեդալներով։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել